Ինչպես արդեն գիտեն շատերը՝ լրագրող Արուս Տիգրանյանը սպասում էր առաջնեկին։ Արուսը մինչ ծննդաբերության վերջին րոպեն պահպանում էր համացանցային իր ակտիվությունը։
Նա հիվանդանոցից կադրեր էր հանրայնացնում և պատում իր մեծ անհամբերության մասին։ Նրա վերջին հրապարակումն այն մասին էր, որ պարապ է մնացել։
Այնուհոտև նա դադարեց հրապարկումները և պարզ էր, որ Արուսն արդեն լույս աշխարհ է բերում իր փոքրիկին։ Այնուհետև Արուսի մտերիմ ընկերուհին իր սոցհարթակում հրապարակում է կատարում և ցույց տալիս, թե ինչպես է արձագանքում լրագրողի ամուսինը այն լուրին, որ արդեն հայր է դարձել և դուստրն արդեն լույս աշխարհ է եկել։
Հոլովակը բավականին հուզիչ է։ Իսկ փոքրիկին, ինչպես որ հայտնել էր Արուսը, անվանակոչել են Արփի։ Հղիության ողջ ընթացքում Արուսը փոքրիկի մասին խոսելիս հենց Արփի անունով էր ներկայացնում։
Շնորհավորում ենք Արուսին և փոքրիկին առողջ ու խաղաղ մանկույուն մաղթում։ ԻսԿ ստորև բերված տեսանյութւոյմ առաջարկում ենք դիտել Արուսի ամուսնու արձագանքը հայր դառնալու կապակցությամբ։