«Ծնունդդ շնորհավոր քույրիկս»․ այսօր Ալբերտ Հովհաննիսյանի քույրիկի ծննդյան օրն է․ ի՞նչ է պատմում նրանց հայրը

Այսօր Ալբերտ Հովհաննիսյանի փոքրիկ քույրիկի՝ Լիայի ծննդյան օրն է։ Փոքրիկ Լիան բոլորում է իր տասը տարին։ Լիային այս ընթացքում հասցրեցին ճանաչել, սիրել և ապրումակցել շատերը։

Դստեր ծննդյան օրվա առիթով Ալբերտի ու Լիայի հայրը՝ Արտակը, տեղադրել է հերոսացած ոդրու և տասը տարին բոլորած Լիայի լուսանկարները՝ իր սերն ու ջերմությունն արտահայտելով մանուկ հասակում պատերազմի դեմքը տեսած, թշնամուն ճանաչած ու անչափ սիրելի եղբորը կորցրած Լիայի հասցեին։

Հոր խոսքերով՝ Լիայի կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Ալբերտը, որի վերադարձին աղջնակը մեծ անհամբերությամբ է սպասել։ Հայրը Լիային շնորհավորում է ոչ միայն իր, այլև Ալբերտի անունից՝ ասելով․

«Անսպասելի էր, բայց դու ավելի ուժեղ ու հասուն քեզ դրսևորեցիր, դու Հերոս Ալբերտիս հերոս քույրիկն ես։ Դու միշտ պայծառ աչքերով, սիրով ու ջերմությամբ պատմում ես Ալբերտ-հրեշտակի մասին, ով երկնքից է հիմա քեզ պաշտպանում, սիրում ու ասում. «ծնունդդ շնորհավոր քույրիկս»»։

Понравилась статья? Поделиться с друзьями: