«Ծնունդդ շնորհավոր, իմ անթերի, իմ գեղեցկուհի․․․» հայտնի իրավապաշտպան Գարիկ Գալիկյանի հուզիչ գրառումը

Հանրահայտ փաստաբան, իրավապաշտպան Գարիկ Գալիկյանի դստեր՝ գեղեցկուհի Սվետլանայի ծննդյան հերթական տարեդարձն է։ Այդ առիթով հայտնի փաստաբանն իր հարթակում դստերն ուղղված հուզիչ խոսքեր է տեղադրել։ Նա գրել է հետևյալը․

«Այսօր առանձնահատուկ օր է, քանի, որ այս օրը ծնվել է իմ հրաշք աղջիկը։ Դու լույս էս բոլորի կյանքում։ Հուսով եմ Քո ամենախենթ երազանքները իրականություն կդառնան, քանի, որ Դու արժանի էս դրան։ Երբ ծնվել էս աշխարհն ավելի լավն է դարձել։

Եվ այդ ժամանակից ի վեր Դու այն դարձրել էս ավելի բարի և պայծառ։ Հոգու համար բարությունը նույնն է, ինչ որ առողջությունը մարմնի համար, այն չի երևում, երբ ունես, սակայն ամեն դեպքում բերում է հաջողություն։ Միշտ եղիր բարի։

Ծնունդդ շնորհավոր, իմ անթերի, իմ գեղեցկուհի, իմ ամենա ամենա, իմ Սվետլանա»,- իր հուզիչ գրառումը եզրափակել է Գարիկ Գալիկյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!