«Ծնունդդ շնորհավոր․․․ ցմահ սիրում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանի անսպասելի հուզիչ հրապարակումը

Քիմ Քարդաշյանի կողմից կատարված յուրաքանչյուր հանրայնացում մշտապես մեծ տարածում է գտնում։  Վեջին ամիսներին լուրեր են շրջանառվում, որ հայտնի հայուհին բաժանվում է ամոուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից։

Երկար լռությունից հետո հեռուստաաստղը օրեր առաջ խոսել է իրենց բաժանումից և այն անվանել «անհաղթահարելի տարաձայնություններ»։ Զույգն իր համատեղ կյանքի ընթացքում ունեցել է չորս երեխա։ Նրանք ամուսնացել են 2014 թվականին։ Այսօր՝ հունիսի 9-ին, Քանյեն նշում է քառասունչորսամյակը։

Այդ առիթով Քիմը ընտանեկան լուսանկարներ է հանրայնացրել և կից կատարել  հուզիչ գրառում․ «Ծնունդդ շնորհավոր։ Ցմահ սիրում եմ քեզ»։

Աստղային զույգը սիրված էր հանրության կողմից։ Նրանց բաժանման մասին լուրը տխրեցրել էր նրանց  երկրպագուներին։ Քիմը մինչ ռեփերին հանդիպելը երկու անգամ ամուսնացած է եղել։ Ամուսնություններից մեկը տևել է 72 օր։ Իսկ առաջին անգամ հայտնի հայուհին ամուսանցել է 19-ը տարեկանում։

Քիմն իր միկրոբլոգում հաճախ է ներկայացնում լուսանկարներ ընտանեկան առօրյայից, հանգստից՝ շրջապատված երեխաների սիրով ու ջերմությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!