Այսօր սիրված երգիչ Սարո Թովմասյանի ծննդյան օրն է։ Սարոն բավականաչափ ակտիվ է համացանցում և իր գործունեության հետ կապված յուրաքանչյուր իրադարձություն երգիչը սիրով կիսվում է հետևորդների հետ, իսկ նրա լսարանը մեծ է։
Սարոն ծննդյան օրվա առիթով մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ մանկության լուսանկարը համադրել է հասուն տարիքում արված լուսանկարի հետ։ Հետաքրքրական է լուսանկարին կից գրառումը. երգիչը պատմել է իր մասին։ Նա գրել է․ «Ուր էլ լինեմ, ուր էլ հասնեմ, իմ մեջ միշտ ապրելու է Հայկաշենցի Սարոն , ով արդեն 37 տարի շատ սիրում է կյանքն ու ձեզ…Ծնունդդ շնորհավոր,брат ջան»։
Սարոն սիրված է ոչ միայն հանդիսատեսի կողմից, այլև իր կոլեգաների կողմից։ Համացանցում նրան շնորհավորել են մի շարք ճանաչված և սիրված դեմքեր։ Առանձնացրել ենք Ավետ Բարսեղյանի հրապարակումը։
Նա Սարոյի հետ համատեղ լուսանկար է հանրայանացրել և կից գրել․ «Բավական չէ Նա ծնվել է Քաջ ընտանիքում, հետն էլ ժառանգություն է ստացել լիքը Սեր, երջանկություն, հարգանք, Հայկաշենյան հողի ու ջրի համ ու հոտ: Բավական ու Քաջիկ։ Շնորհակալ ենք ձեզ, որ բացի ձեզնից, մենք էլ ունենք Սարո,ու վայելում ենք թե՛ նրա ընկերությունը, թե՛ երգարվեստը:
Սարո ջան, տաղանդավոր ջան, ծնունդդ շնորհավոր: Աստված քեզ միշտ Տա Թև, որ Հաղթանակած(լատ՝Victory,հուն՝Nike) ապրես Արմեն իայում: Առողջ, հաջողակ, երջանիկ ու, ինչու ոչ, փողաշատ լինես, брат»: