Անահիտ Մութաֆյանը, ով հաճախ է քաղաքականությանն անդրադառնում և քաղաքական բնույթի գրառումներ կատարում, կրկին նմանօրինակ բովանդակություն ունեցող գրառում է կատարել և անդրադարձել պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։
Անահիտը նշել է, որ Իշխան Սաղաթելյանը հարվածելով Հրաչյայի ծնոտին՝ կարողացել է ուղղել վերջինիս խոսքը և հավելել է, որ իր ուսանողների բեմական խոսքի հետ կապված շտկումների համար դիմելու է Սաղաթելյանի օգնոյւթյանը։
Անահիտ Մութաֆյանը մասնավորապես գրել է․ «Ինչ չկարողացավ 4 տարվա ընթացքում անել Հրաչյա Հակոբյանի բեմական խոսքի դասախոսը, 4 վայրկյանում արեց Իշխան Սաղաթելյանը։
Ծնոտին հարված ուտելուց հետո կարծես Հրաչի խոսակցական ապարատը ուղղվել է։ Այսուհետ բոլոր ուսանողներս, ովքեր կունենան խոսակցական ապարատի հետ խնդիրներ, այլևս ջանքեր չեմ գործադրելու, դիմելու եմ Սաղաթելյանի օգնությանը»։
Մեկնաբանություններում դերասանուհուն հարցրել են՝ այսօ՞ր է Սաղաթելյանը Հակոբյանին հարվածել, ինչին ի պատասխան Մութաֆյանն ասել է, որ պարզապես այսօր է լսել Հրաչյա Հակոբյանի խոսքը։