Դե ինչ, ժամանակն է հայկական ծիրանով պատրաստել նաև թխվածք՝ պահածոներից և չրերից բացի։
Սովորական ծիրանով կարկանդակն ամենալավ աղանդերից է, որը կարելի է պատրաստել ամռանը։ Դարչինով և հյութեղ միջուկով պատրաստված փափուկ խմորը այն գտածո են դարձնում թարմ օդում ընտանեկան թեյախմության համար։ Ծիրանը կարելի է փոխարինել ցանկացած այլ մրգով՝ սալորով, դեղձով, խնձորով։ Այդպես ավելի համեղ կստացվի։
Այսպիսով, պատրաստում ենք կեֆիրով և ծիրանով կարկանդակ։
Բաղադրիչներ՝ 2 ձու, 60 գրամ փափկեցրած սերուցքային կարագ, դարչին, 1 բաժակ շաքարավազ, 1/2փոքրիկ փաթեթ վանիլային շաքար, ½ բաժակ կաթ, 225 գրամ ալյուր, 1 թ/գ սոդա, 10 ոչ մեծ ծիրան, նշե գնդիկներ՝ ըստ ցանկության։
Ինչպե՞ս պատրաստել
Ձվերը, փափկեցրած կարագը, դարչինը, շաքարավազը և վանիլը հարել՝ մինչև միատարր զանգված ստանալը։ Աստիճանաբար հավելել կեֆիրն ու կաթը, ապա սոդայով ալյուրը։ Խառնել։
Թխելու համար նախատեսված տարայում ստվարաթուղթ դնել։ Լցնել դրա վրա խմորը և հարթեցնել գդալով։
Ծիրանները լվանալ, կորիզները հեռացնել։ Յուրաքանչյուր ծիրան բաժանել 2-4 մասի՝ կտորները խմորի վրա դնելով։ Դրանց վրա շաղ տալ նշե «թերթիկները»։
Կարկանդակը պատրաստել 180 աստճան ջերմաստիճանի ներքո, 30-40 րոպե։
Եփվելուց հետո թողնել, որ սառչի և կտորների բաժանել։