Ծիծաղը երկարացնում է կյանքը. Փորձե՛ք չծիծաղել

Քաղցին ու ծարավին կարելի է դիմանալ, արցունքները կարելի է կուլ տալ, իսկ ծիծաղի դեմ ոչինչ անել հնարավոր չէ։

Այստեղ բախվում ենք վաղուց ի վեր ապացուցված ճշմարտությանը՝ ծիծաղը երկարացնում է կյանքը։

Բացի այդ, ցանկանու՞մ եք նիհարել։ Եթե այո, ուրեմն դրա համար այլևս պետք չէ տարբեր և երբեմն անիմաստ սննդակարգերի հետևել։ Մասնագետների պնդմամբ՝ մեկ ժամ լիաթոք ծիծաղն օգնում է նիհարել 0,5 կգ-ով։

Ծիծաղն օգտակար է նաև սրտային հիվանդություններով տառապողների համար։

Ավելին, եթե դուք սուր հումորի զգացում ունեք, դա կարող է նշանակել, որ Ձեր ինտելեկտը ևս բարձր է։

Այս ամենից զատ ծիծաղն ու ժպիտը նոր գույներ են հաղորդում կյանքին՝ այն ավելի դրական ու դյուրին դարձնելով։

Եվ ուրեմն, մի՛ դադարեք ժպտալ ու ծիծաղել, եղեք միշտ թարմ, երիտասարդ և կենսախինդ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!