Պատկառելի տարիքի մի մարդ փողոցի անկյունում նստած ձու էր վաճառում՝ վաստակելով օրվա ապրուստը։ Նրան է մոտենում մի կին և ծերուկից տեղեկանում է, որ մեկ տասնյակ ձու գնելու համար, պետք է վճարի 700 դրամ։
Կինն ասում է, որ հինգ հարյուր կվճարի։ Պապիկը նշում է, որ իրեն այդպես գումար չի մնում, սակայն համաձայնում է՝ ասելով, որ օրը նոր է սկսվում և առևտուրը դեռ առջևում է։
Կինը վերցնում է ձվերը և հեռանում սեփական մեքենայով։ Ավելի ուշ նույն այդ կինը սիրելիի հետ ռեստորանում ճաշում է։ Նրանք վճարում են իրենց ճաշի համար նախատեսվածից 2000 դրամ շատ՝ որպես թեյավճար։
Թվում է՝ ռեստորանային սովորական իրավիճակ է, բայց այս պատմությունը մի նպատակ ունի․ ցույց տալ մարդկանց, որ կան մարդիկ, ովքեր մեր առատաձեռնության կարիքը բնավ չունեն, իսկ մենք չգիտես ինչու առատաձեռն ենք լինում հենց այդպիսի մարդկանց հանդեպ՝ ստվերում թողնելով նրանց, ովքեր իրոք ունեն մեր օգնության կարիքը։
Ամեն անգամ բարձր թեյավճարներ թողնելիս՝ հիշեք, որ մոտակա կանգառում կամ որևէ անցումի տակ միգուցե հանդիպեք մի ծեր վաճառողի, ումից հարկ կլինի գնել որևէ փոքրիկ բան։