«Ծառուկյանի հետ ծանոթացրեց Նիկոլը»․ Նաիրա Զոհրաբյանը ուշագրավ զրույց է ունեցել և խոսել իր կյանքում հայտնված «վիժվածքի» և «Կլեոպատրայի չոլկան» բռնի ուժով կտրելու մասին

Նաիրա Զոհրաբյանը քաղաքականության ասպարեզում կարկառուն ներկայացուցիչ էր։ Այժմ կին քաղաքական գործիչը դադարեցրել է քաղաքական իր  գործունեությունը, սակայն, ինչպես ինքն է ասում՝ դադարեցրել, բայց քաղաքականությունում է։

Նաիրան շարունակում է իր գործունեությունը ուժերի ներածին չափով, գործի է դնում իր կապերը, ռազմագերիների հարցերի կարգավորման համար։

Նա չի հանրայնացնում ոչինչ, սակայն մեծ եռանդով գործում է։ Զոհրաբյանը «Մերձքաղաքական զրույց» հաղորդաշարի հյուրն է եղել և հետաքրքրական զրույց ունեցել։ Նա մի շարք հարցերի ուշագրավ  պատասխաններ է տվել։

Նաիրա Զոհրաբյանը խոսել է ինչպես քաղքականությունից, այնպես էլ անձնական կյանքից որոշ դրվագներ է ներկայացրել։ Քաղաքական գործիչը երկար տարիներ լրագրողական գործունեություն է ունեցել, այնուհետև մուտք է գործել քաղաքականություն։

Գագիկ Ծառուկյանի հետ ծանոթացել է լրագրությամբ զբաղվելու տարիներին, երբ Նիկոլ Փաշինյանը՝ որպես գլխավոր խմբագիր, ուղարկել էր Նաիրային Գագիկ Ծառուկյանից հարցազրույց վերցնելու։ Այս և այլ մանրամասներին ծանոթացեք ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: