«Ծանոթներիցս մեկի եղբայրը Եհովայի վկա էր դարձել։ Մի օր․․․»

Լևոն Սարդարյանը գրում է․ «Ռուբեն Վարդանյանով երբեք չեմ հիացել (զուտ, որովհետև վաղուց կորցրել եմ մարդկանցով հիանալու կարողությունս), բայց Վարդանյանի ասածի շուրջ բարձրացված աղմուկի հետ կապված մի պատմություն հիշեցի։ Ծանոթներիցս մեկի եղբայրը Եհովայի վկա էր դարձել։ Մի օր սկսեց աշխարհի վերջից խոսել։

Հարցնում եմ՝ որտե՞ղ ա ասված, որ Աստված մարդկային ցեղը երկրորդ (վերջին) անգամ վերացնելու ա։ Ասում ա՝ Աստվածաշնչում 36-ի 47-ում (պայմանական թվեր եմ ասում, իրականը չեմ հիշում) գրված ա՝ ու անգիր արած երկտողը գնաաաաց։ Հարցնում եմ՝ մոտդ Աստվածաշունչ կա՞։ Սա դիպլոմատը բացեց եւ հանեց Բոստոնում խմբագրած տարբերակը։ Լավ, գլուխը՝ քարը, ասեցի՝ բաց։ Բացեց։ Ասեցի՝ կարդա էդ հատվածը։

Կարդաց։ Ասում եմ՝ դե հիմա գլուխը սկզբից կարդա, որ կոնտեքստը պարզլինի։ Կարդում ա՝ Իսրայելի զավակներ, ձե՛զ եմ ասում։ Սենց ու նենց ղալաթներ կանեք, հետո որդին հոր դեմ դուրս կգա, եղբայրը՝ եղբոր, ու կգա ձեր վերջը։ Հարցնում եմ՝ ու՞մ մասին ա։ Պատասխանում ա՝ հրեաների։ Հարցնում եմ՝ և՞։ Ասում ա՝ աշխարհի վերջը մոտ ա։ Ու էլի նույն պատմությունը։ Սկզբից։ Ես էլի փորձում էի բացատրել, թե որը որից հետո ա, բայց ապարդյուն։

Կարճ ասած՝ էս տղուն ձեռիցս մի կերպ տարան, որովհետև իմ հրեշտակային համբերությունն էլ սահման ունի ու արդեն ուզում էի դրան Աստվածաշնչով տփել։ Ասածս ի՞նչ ա։ Մի ալարեք, էդ անտերը։ Լսեք, կարդացեք խոսքը, տեքստը ամբողջությամբ՝ հետո միայն էդ ձեր սիրուն մատիկները մեկնեք դեպի կլավիատուրան։

Հասկացեք, ախր, մանիպուլյացիայի ենթարկվողը երբեք, որևէ մեկի վրա հասուն, խելամիտ մարդու տպավորություն թողնել չի կարող։ Կամ էլ ձեզ դուր ա գալիս, երբ ձեզ հետ թերհասի պես են վերաբերվում՝ հերիք չի, հլը մի բան էլ ուզում են տփել։ Հ.Գ. Եթե մինչ էս պահը կարդացիք, ուրեմն գրկում եմ, որովհետև անհույս չեք»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!