«Շենգավիթ» ԲԿ-ի հարթակում գրված է․ «Ծանոթացեք փոքրիկ Ադրիանան է: Ծնվել է փետրվարի 3-ին՝ 25 շաբաթական ժամկետում 750 գրամ քաշով։
Ծնվելու առաջին իսկ պահից գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի «Նորածնային եւ անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման» բաժանմունքում՝ նեոնատոլոգ Աննա Այվազյանի խնամքի ներքո, ով 67 օր շարունակ պայքարել է փոքրիկի կյանքի համար։
Փոքրիկի առողջական վիճակը կյանքի առաջին օրերին գնահատվել է ծայրահեղ ծանր։ Ունեցել է մի շարք առողջական խնդիրներ, սակայն Աննա Այվազյանի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողացել է հաղթահարել այդ ամենը։
Այսօր արդեն մեր սուպեր հերոս Ադրիանան կշռում է 1.860 կգ և պատրաստվում է մայրիկի հետ տուն գնալ։ Անհաս նորածինները, «Շենգավիթ» ԲԿ-ի «Նորածնային եւ անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման» ծառայության ղեկավար, բ․գ․թ․ Հակոբ Մելքումյանի գլխավորությամբ, գտնվում են ապահով և անվտանգ պայմաններում։
Քանի որ բաժանմունքը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, իսկ վաղաժամ ծնված նորածինների լիարժեք խնամքն իրականացնում են պրոֆեսիոնալ մասնագետները, ովքեր իրենց գործի իրական նվիրյալներ են»։