Աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների և մարդու անխիղճ ու անհեռատես վերաբերմունքի հետևանքով բնության մեջ փոփոխությունները նկատելի են դարձել նաև եղանակային կտրուկ անցումներում։
Եթե ավելի վաղ ժամանակներում ինչ-որ տեղ գնալիս մարդու մտքով անգամ չէր անցնում եղանակային անբարնպաստ պայմանները, ապա այսօր օրը սկսվում է եղանակի վերաբերյալ տեղեկատվությամբ։
Եղանակից շատ բան է կախված, գրեթե ամեն բան։ Հայ հասարակության մեծ մասը ուշի ուշով հետևում է Գագիկ Սուրենյանին, որպեսզի անմիջապես տեղեկացված լինի եղնակային կանխատեսումներից։ Օդերևութաբանության կենտրոնի պետը ամենօրյա ռեժիմով հանրությանն է ներկայացնում եղանակային կանխատեսումները։
Սուրենյանը նաև հետաքրքիր տեսանյութեր և լուսանկարներ է հանրայնացնում Հայստան աշխարհի գեղատեսիլ վայրերից, որտեղ բնության երևույթներն առավել գեղեցիկ և ուշագրավ են ներկայացել։ Գագիկ Սուրենյանը հերթական լուսանկարն է հանրայնացրել, որտեղ պատկերված տանձենին ծաղկած է։
Լուսանկարին կից նա գրել է․ «Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում տանձենին ծաղկել է»։ Այն առաջ է բերել բազմաթիվ օգտատերերի զարմանքը, քանի որ այսօր հոկտեմբերի 9-ն է և սովորաբար տանձենիներն այս ամսին չեն ծաղկում։