Բոլորիս մանկուց ի վեր դուր է եկել խտացրած կաթը, ուստի լավ կլինի տալիս անտարբեր չանցնել, այլ նրաբահամ չիզքեյք պատրաստել։
Այդ նպատակով ձեռքի տակ պետք է ունենաք 200գ․ եռացրած խտացրած կաթ, 160գ․ սերուցքային կարագ, 250գ․ փշրվող թխվածքաբլիթ, 750գ․ կաթնաշոռ, 70 մ/լ ջուր, 40գ․ հունական ընկույզ, 30գ․ դոնդող, շոկոլադե փշուրներ՝ զարդարելու համար։
Հունական ընկույզը և թխվածքաբլիթը մանրացնել բլենդերով։ Ստացվում են մանր փշուրներ։ Որպես տարբերակ՝ կարելի է օգտագործել նաև գրտնակը։
Ապա փշուրներին հավելում ենք նախապես հալեցված սերուցքային կարագը և խառնում։
Պատրաստման համար նախատեսված ծավալուն տարայում ստավարթուղթ ենք դնում։ Ստացված խառնուրդը զգուշորեն լցնում ենք այնտեղ, լավ ծածկում և 30 րոպե պահում սառնարանում։
Միախառնում ենք դոնդողն ու սառը ջուրը։ Սպասում ենք 30 րոպե։
Կաթնաշոռը և եռացրած խտացրած կաթը պետք է խառնել այնքան, մինչև միատարր զանգված ստանալը։ Դրա արդյունքը ավելացնում ենք կանթաշոռով պատրաստված զանգվածի վրա։
Այդ ամենը թողնել սառնարանում երեք ժամ կամ գիշերվա ընթացքում։
Չիզքեյքը զարդարեք շոկոլադե փշուրներով։
Վայելե՛ք պատրաստի չիզքեյքը։