«Խոտերի վրա պառկած, գինու շիշը դոշին բոմժը չի կարա  լինի հայ մարդու հավաքական կերպարը»․ Իշխան Սաղաթելյան․ տեսանյութ

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ելույթում Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատական խոսքով է հանդես եկել։ Նշել է, որ մեկ շաբաթից հասարակությունը գիտակից որոշում կկայացնի՝ ցանկանո՞ւմ է ապրել, թե՞ ոչ, ցանկանո՞ւմ է ճգնաժամից դուրս գալ, թե՞ ոչ։

Քննադատելով վարչապետի ժամանակավոր վարչապետին՝ առանձնացրել է Փաշինյանի խոսքից այն արտահայտությունը, երբ վերջինս ասել է, որ ժողովուրդը հենց ինքն է։

«Խոտերի վրա պառկած, գինու շիշը դոշին բոմժը չի կարա լինի հայ ժողովրդի ու հայ մարդու հավաքական կերպարը», բարկացած հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։ Ապա նկարագրել է, որ հայ մարդու՝ բահը, գրիչը, սուրը ձեռքին կերպարը։

Իսկ ժողովրդի թիկունքում թաքնված, նրա անունից խոսող անհատը և նրա կողքին գտնվող « բազմակի օգտագործման օլիգարխները», որոնք կապ չունեն ժողովրդի հեգտ և պետք է հեռանան և նրանց հեռացումը կապահովի ժողովուրդը։

Սաղաթելյանը ելույթն ավարտել է ցույց տալով ապահով Հայաստան հասնելու միակ ճանապարհը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!