Նանե Իսրայելյանն այն լրագրողներից է, ով հանրության շրջանում հայտնի դարձավ իր համարձակ և հաճախ էլ սկանդալային ռեպորտաժներով, իսկ համացանցային հարթակում՝ համարձակ գրառումների պակաս չի եղել։
Նանեն բարձրացնում է այնպիսի հարցեր, որոնք ժողովրդի սրտից են բխում և լրագրողը հստակ քայլերով դարձավ ժողովրդի սիրելին։ Նա այժմ էլ շարունակում է մնալ ժոովրդի մի ստվար զանգվածի սիրելին։
Վերջերս Նանե Իսրայելյանը հայտարրեց, որ դադարեցնում է լրագրողական կարիերան և առաջիկայում կզբաղվի այլ աշխատանքով, որը թույլ կտա ծառայել հայրենիքին և լինել կրկին ժողովրդի կողքին, սակայն Նանեն չի մանրամասել, թե կոնկրետ ինչ աշխատանք է կատարելու։ Նա այժմ հերթական սկանդալային գրառումն է կատարել։
Նա գրել է․ «Հայկական ժամանակ օրաթերթի «թղթակից — օգտատերերին» փոխանցեք, որ ինձ դիմելու ամենահարմար տարբերակը կոնկրետ իրենց համար լրագրող տարբերակն է, իսկ եթե ինձ այդպես ընկալելու խնդիր ունեն,
ես խոստանում եմ, որ ավելին՝ շատերը երանի են տալու իմ լրագրող եղած տարիներին և երազեն, որ լրագրող կոչվելու տարիները հետ գան։ Լավ օր բոլորին»։