Խոշոր վթար Երևանում. տուժածների մեջ է գերությունից փրկված Մարալ Նաջարյանը

Այսօր կեսօրից քիչ անց Արշակունյաց պողոտայի Մամուլի հայտնի շենքի դիմացի հատվածում վթար է եղել միանգամից մի քանի մեքենաների և մարդատար Գազելի միջև։ Արդյունքում մի շարք քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանների վնասվածքներ։

Հայտնի է դարձել, որ այդ վթարի արդյունքում տուժած քաղաքացիներից մեկն էլ հանրահայտ լիբանաբահայ Նաջարյան Մարալն է եղել, ով նույնպես վնասվածքներ է ստացել, սակայն, բարեբախտաբար, կյանքին որևէ վտանգ չի սպառնում։

 

Շատերը, իմանալով այս մասին, նախ ճշտել են Մարալի առողջական վիճակը և վնասվածքների բարդությունը, ապա արագ ապաքինում մաղթել բոլոր տուժած քաղաքացիներին՝ հորդորելով բոլոր վարորդներին դանդաղ և օրինապահ երկթևություն իրականացնել Երևանի փողոցներում։

Նշենք, որ այսօր մեկ այլ խոշոր ավտովթար էլ առավոտյան Գյումրիի մարզային տարածքում է արձանագրվել։ Գազելի վարորդը և ուղևորներից հինգը զոհվել են վթարի արդյունքում։ Հայտնի է, որ գազելը ոչ թե երթուղու է սպասարկել, այլ բանվորների է փոխադրել։

Понравилась статья? Поделиться с друзьями: