Զոհված զինծառայող տղաներից մեկի մայրիկը հուլիսի տասնչորսին կորցրել է իր հեռախոսը։ Նա մի փոքրիկ տեսաուղերձով է հանդես եկել, որտեղ պատմել է հեռախոսը կորցնելու բոլոր հանգամանքները։
Կինը թախանձագին խնդրում է տաքսու վարորդին՝ հետ բերել իր հեռախոսը, քանի որ այդ հեռախոսի մեջ պահվում են իր անմահացած տղայի հետ կապված բոլոր տեսանյութային ու լուսանկարային հիշողությունները։ Կինը պնդում է, որ այդ հեռախոսը թանկագին է իր համար, ուստի խնդրում է չփչացնել այն։
Նշելով, որ հեռախոսը Սամսունգ ֆիրմայի Ա 8 մոդելի սև գույնի սարքավորում է՝ կինը դիմում է հեռախոսների ու դրանց աքսեսուրաների առք ու վաճառով զբաղվող անհատներին՝ խնդրելով իրեն տեղեկացնել, եթե այդպիսի մոդելի հանդիպեն։
Կինը նույնիսկ առաջարկում է գումար՝ հեռախոսն իրեն վերադարձնելու դիմաց, միայն թե այն չվնասեն ու չփչացնեն։ Կնոջ տեսաուղերձը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։