«Խնդրում եմ՝ մի կենտրոնացեք ինձ վրա․․․ Ավելի կարողներ, դե, ձեզ եմ սպասում…. դուք ինձ հետ չեք, բայց ես բոլորիդ հետ եմ….»․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը համացանցային հարթակում հերթական ոգեկոչող գրառումն է կատարել, որտեղ հորդորում է ուղղակի լինել հայրենիքի կողքին և իր բաժին կռիվը տալ։

Հերոսածին մայրը նշում է՝ բոլորը խորհուրդներ են տալիս և կարծում են ամեն ինչ գիտեն և փորձում են ճիշտ ուղու վրա կանգնեցենել դիմացինին ։ Տոնոյանն առաջարկում է ինքնակազմակերպվել և բարձրացնել սեփական բողոքը, ապա նկարել և տարածել։

Կարին Տոնոյանը հավելում է, որ բողոքը բարձրացնեն իրենց իմացած ճիշտ ձևով։ Նա մասնավորապես գրել․ «Ես իմ բաժին Հայրենիքն ունեմ, իմ վրեժն ունեմ, իմ կռիվը և իմ դատը….. անում եմ այն, ինչ կարող եմ…..Ավելի կարողներ, ձեզ եմ սպասում…. դուք ինձ հետ չեք, բայց ես բոլորիդ հետ եմ…. »։

Հիշեցնենք, որ Տոնոյանն իր թիմով բողոքի ձայն է բարձրացրել և դեմ է որևէ փաստաթղթի ստորագրմանը և առաջարկում է հանրանացնել փաստաթուղթը։

Վերջին օրերին շատ քննարկվեց Տոնոյանի պահանջը և ըստ երևույթին՝ հերոսածին մոր գրառումը այդ քննարկումների պատասխանն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: