Խաչվերացի այս տարվա արարողությունն առանձնահատուկ կերպով ու խորհրդանշական եղանակով է աչքի ընկնում՝ միանգամայն հասկանալի հանգամանքներով պայմանավորված։
Եռաբլուրում հետպատերազմայն բոլոր օրերին էլ մինչ այսօր մարդաշատ ու հուզառատ է միջավայրը։ Այստեղ են իրենց օրերն անցկացնում անմահացած հերոսների մտերիմները, ովքեր պարբերաբար բարձրաձայն զրուցում են իրենց նահատակված հերոսների շիրիմների հետ։
Այսօր հատկապես աննկարագրելի ու անարտահայտելի են հույզերն ու ապրումները Եռաբլուրում, որտեղ մեկտեղվել են բոլոր տեսակի էմոցիաները։
Անհնար է գտնել որևէ անտարբեր հայացք․ հայացքներում անափ թախիծ է ու ցավ։
Իրենց զավակներին, հայրիկներին, ամուսիններին, եղբայրներին Խաչվերացի առիթով այցելության են եկել հարազատները, ովքեր մինչ այսօր էլ ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ իրենց թանկագին սիրելիներն այլևս իրենց կողքին չեն։
Համացանցում բազմաթիվ են այսօրվա Եռաբլուրը ներկայացնող հուզառատ ու սրտառուչ կադրերը։ Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, որոնց կողքով պարզապես անհնար է անտարբեր անցնելը։