«Խայրենակիցնե՛ր, խաբում են, կեղծ չիպեր են դնում․ շտապ ա տարածեք»․ Լիզա Ճաղարյանի ուշագրավ գրառումը

Լիզա Ճաղարյանը, ով հայտնի լրագրող է, համացանցային հարթակում բավականին ակտիվ է և մշտապես իր կարծիքի և տեսակետների մասին գրառումներ է կատարում, որոնց մեկնաբանություններում քննարկումներ են ծավալվում։

Ճաղարյանը հիմնականում կատարում է քաղաքական բնույթի գրառումներ։ Լրագրողը պատվաստումներին կողմ է և քննադատում է այն մարդկանց, ովքեր դեմ են խոսում պատվասմանը։

 

Մի առիթով Ճաղարյանը անկեղծորեն զարմանք էր հայտնել, թե ինչպես են կարողանում դեմ խոսել՝ այսքան մահեր տեսնելով։ Այս անգամ Լիզա Ճաղարյանը մի գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ պատվաստվել է։

Այդ գրառման մեջ առկա է հեգնանք ու ծաղրանք։ Նա կրկին հեգնել ու ծաղրել է այն մարդկանց, ովքեր դեմ են պատվաստումներին և հայտնում են, որ դրանք իրականում մարդկանց «չիպավորելու» համար են նախատեսված։

Ճաղարյանը մասնավորապես գրել է․ «Գնացիմ, չիպավորվեցիմ, էկամ։ Էկամ, կոպեկը կպցրիմ` չկպավ։ Խայրենակիցնե՛ր, խաբում են, կեղծ չիպեր են դնում։ Շտապ ա տարածեք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: