Խայտառակ բացահայտում․ երկու տարի կորած է եղել Մարտիրոս Սարյանի «Հայաստան» գեղանկարը

Խայտառակ դեպք է տեղի ունեցել Պատկերասրահում՝ անցած տարի։ 2018-19 թթ-երին ստուգման արդյունքում հատնի է դարձել սենսացիոն նորություն․ բացակայում է ընդհանուր առմամբ 121380000 դրամի մշակութային ժառանգություն՝ որն անգնահատելի է մեր պատմա-մշակութային ինքնագիտակցության համար։

Բացակայող նմուշների շարքում, թերևս, սենսացիան հայտնի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ամենահայտնի ստեղծագործությունն է եղել՝ «Հայաստան» գեղանկարը, որը պատմական ու մշակութային ահռելի արժեք ունի, իսկ փաստացի գնահատվում է 60մլն դրամ։ Մյուս կարևորագույն կորուստը եղել է Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարի միջնամասը՝ 2 միլիոն դրամ արժեքով։

Շուրջ երկու տարի տևած փնտրտուքից հետո հաստատվել է՝ Սարյանի և Զարդարյանի վրձիններին պատկանող աշխատանքները, հնարավոր է, ֆոնդային պահոցներից մեկում լինեն: Երեկ այն հայտնաբերվել ու առգրավվել է։

Տեղում գտնվել է նաև «Հայաստան» գեղանկարի էսքիզը և «Վերածնունդ»-ի մյուս մասերը։ Այս պահին ոստիկանությունը շարունակում է աշխատսնքը՝ կանխելու նմանատիպ խայտառակությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: