Նունե Եսայանը դստեր մասնակցությամբ հերթական լուսանկարներն է հանրայնացրել և ցույց տվել, թե որքան տաղանդավոր է դուստրը։
Եվ, իսկապես,աղջնակը հետաքրքիր ձայն ունի․ այն և՛ հաճելի կոշտություն ունի, և՛ թավշյա երանգներ։ Տաղանդավոր ծնողների երեխան նույնպես տաղանդավոր է։
Բացի նրանից, որ Բեթին հրաշալի ձայն ունի, նա նաև ճժտված է անչափ գեղեցիկ նկարելու հատկութայմբ։
Եվ ահա երգչուհի մայրիկը հպարտացել է տաղանդավոր աղջկանով և ցույց տվել հետևորդներին նրա անզուգական աշխատանքներից մեկը։ Բեթին նկարել է ձկներ, որոնք այնքան հրաշալի են ստացվել։
Նա ուշագրավ երանգներ է ընտրել նկարը գունավորելու և ամբողջական տեսքի բերելու համար։ Լուսանկարներին Նունեն կցել է հետևյալ գրառումը․ «Խալաթյանների հետքերով…»։
Երգչուհին բավականին ակտիվ է համացանցային հարթակներում և հաճախ է ընտանեկան դրվագներով կիսվում երկրպագուների հետ և ցույց տալիս իր առօրյան, աշխատանքային եռուզեռը և այդ կերպ սերտ կապի մեջ մնում նրանց հետ։