Արոնյանն նախաձեռնություն է սկսել։ Ասում է, որ իր անունն էլ է փորձում օգտագործել ի շահ դիվանագիտության։ Հիմա էլ շախմատային միջոցառում է նախաձեռնել , որտեղից հասույթը կգնա հիմնադրամին։ Մոսկվա կինոթատրոնի դիմաց սեղանիկներ են, որոնց վրա խաղում են շախմատ։ Սեանսը անցկացնելու են Լ․ Արոնյանը ու Մ․ Պետրոսյանը ով Արցախի լավագույն շախմատիստն է։
Երկրորդ մասը Լևոնի մայրիկի գրքի վաճառքն է, որի շահույթը ևս գնալու է հիմնադրամ։ Երաժշտական քառյակը ներկա է լինելու ու նվագելու է Կոմիտաս։ Մեր դեմ դժոխային ուժեր են, որ ուզում են մեզ հաղթեն, բայց մենք ամեն ինչով պետք է դրա դեմ պայքարենք։
Մշակութասպորտային իրադարձությունը նաև ոգևորիչ պետք է լինի, քանզի մենք բացի լավ կռվելուց, հրաշալի մտավորականներ ենք ու ամենուր ենք լավագույնն։
Լ․ Արոնյանը վստահ է չարը կհաղթահարվի աներկբա, իսկ մենք ամենը կանենք դրա համար։ Նվիրատվությունը ակտիվորեն սկսել է ու մինչ օրվա վերջ կշարունակվի։