Լևոն Արոնյանը ջերմ լուսանկարներ է հանրայնացրել։ Գրոսմայստերը նշել է, որ Երևանում է։ Իսկ ինչպես հայտնի էր նա լքել էր Հայաստանը։ Այդ մասին նա տեղեկացրել է իր անձնական օգտահաշվում։
Նրա գրառման մեջ շատերը վիրավորանք էին նկատել և շատ էին խոսում այն մասին, որ Արոնյանը վիրավորված գնաց Հայաստանից։ Այնուամենայնիվ Լևոնը Հայաստանում է և ինչպես նկատելի է լուսանկարներից, նա երջանիկ է։
Շախմատիստի հանրայնացված լուսանկարներում նա սիրելիի և շնիկի հետ է։ Լուսանկարներից անչափ մեծ ջերմություն է ճառագում։
2020 թվականին ավտովթարից մահացել էր Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին։ Նա Ֆիլադելֆիայից էր, ով եկավ Հայաստան և անչափ սիրեց Հայաստանը։ Կյանքը շարունակվում է և Լևոնը սիրելի ունի, ում հետ երջանիկ է։
Արոնյանը վերջերս Կալկաթա քաղաքում հաղթանակ գրանցեց և այն նվիրեց իր հայրենակիցներին, Արցախի և Հայաստանի համար ընկած հազարավոր հերոսներին և երկրին խաղաղություն մաղթեց։ Արոնյանին և իր սիրելիին մեծ ու հարատև երջանկություն ենք մաղթում։