Վերջին օրերի ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած Լևոն Արոնյանի նոր ընտրյալը հերթական լուսանկարներն է զետեղել, որոնցից պարզ է դառնում՝ զույգը մեկնել է Գերմանիա՝ Բեռլին։
Զետեղված լուսանկարները Լևոնի նոր ընտրյալը՝ Անին, նույն ինքն Անիտան, մակագրել է սիրառատ կերպով․ «Սեր և ժպիտներ՝ Բեռլինից»։
Բեռլինի տեսարժան վայրերում արված գեղեցիկ կադրերում զույգը լայն ժպտում է։ Նրանց աչքերի մեջ փայլ է, որը պատել է նրանց սիրտը։
Անիտան անչափ ոճային է հագնվել։ Նա կրում է կորալ գույնի կիսաշրջազգեստ և ստիպակ տոպ։ Լևոնը սիրելիի շրջազգեստի գույնին վերնաշապիկ է ընտրել։
Բեռլինյան տեսարժան վայրերով շրջելիս զույգը բազում լուսանկարներ է արել, որոնք էլ Անիտան զետեղում է համացանցային իր էջերում։
Ի դեպ, Գերմանիայում են բնակվում Լևոնի ծնողները և քույրը։ Նա, որպես կանոն, տարվա մեջ մի քանի ամիս Գերմանիայում է անցկացնում՝ ընտանիքի հետ։