Լրացել է Էդգար Իգիթյանի որդու 40 օրականը․ ուշագրավ լուսանկարներ ընտանեկան առօրյայից

Էդգար Իգիթյանը արդեն քառասուն օր է, ինչ վայելում է իր առաջնեկի՝ փոքրիկ Լեոնի հաճելի ներկայությունը։ Ֆիթնես մարզուհի Լուսինեն ու դերասան Էդգարը մեկ անգամ չէ, որ այս ընթացքում իրենց ծնողական ապրումներն արտահայտելու հնարավորություն ու առիթ են ունեցել։

Ծնողներն անասելի երջանիկ են իրենց բալիկի ծնունդով և ամեն կերպ փորձում են նրան լիարժեք հոգատարությամբ ու խնամքով շրջապատել։ Էդգարի սոցհարթակային նյութերից երևում է, որ Էդգարը մեծապես օգնում է կնոջը Լեոնի խնամքի հարցերում։

Նրանք միասին ընտանեկան զբոսանքներ են կազմակերպում, միասին բացօթյա ընթրում են․ և այս ամենը Լեոնի հետ միասին։

Հայրը պարբերաբար կիսվում է նաև երեխաների դաստիարակության և դրա վրա հիմնված ապագայի մասին իր ունեցած պատկերացումներով։

Այսօր լրանում է Լեոնի քառասուն օրականը։ Էդգարը օրը նշանավորել է նախ և առաջ ընտանեկան լուսնկար տեղադրելով, որտեղ Էդգար ու Լուսինեի հետ է նրանց ընտանիքի անբաժան նոր մասնիկը՝ Լեոնը։

Понравилась статья? Поделиться с друзьями: