Լրագրող Մարգարիտա Սիմոնյանը բացառիկ մանրամասներ է պատմել իր մանկության տարիներից և անձնական կյանքից

Հանրահայտ լրագրող Մարգարիտա Սիմոնյանը ներկայումս ռուսական հեղինակավոր և առաջատար հեռուստաընկերություններից մեկի ղեկավարն է։.

Նա մոնոլոգային զրույց է ունեցել լրագրող Սոլովյովի մոտ՝ բացառիկ մանրամասներ պատմելով իր մանկության տարիներից և անձնական կյանքից։

Լրագրողը, ինչպես պարզվում է նրա անկեղծ պատմությունից, մեծացել է շատ աղքատ ընտանիքում՝ վատ կենցաղային պայմաններում։

Նա հիշում է, թե ինչպես է մայրը շարունակ չարչարվել, մի կայարանից մյուսն իրեր քարշ տվել՝ զբաղվելով առևտրով, որ ապահովի ընտանիքի անդամների մինիմալ ծախսերը։

Դեռ մանկուց Մարգարիտայի մտքում շարունակ այն միտքն է եղել, որ շուտով մեծանա, սկսի աշխատել և ընտանիքին դուրս հանի այդ դժվարին վիճակից։ Նա դպրոցում շատ լավ է սովորել։

Մարգարիտան երեք երեխաների մայր է։ Նրա երեխաները կարողանում են խոսել հինգ օտար լեզուներով։ Մոր կարծիքով, դա նրանց կփրկի առաջիկա դժվարություններից։ Նա ապրում է երեխաների, ամուսնու և սկեսուրի հետ։


Լինելով բազմազբաղ կին՝ Մարգարիտան տանը եղած ժամանակ իր զբաղվածությունն ամբողջովին տրամադրում է ընտանիքին, քանի որ այլ կերպ անհնար կլիներ ապրելը։ Մարգարիտայի անկեղծ զրույցը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!