Ինչպես արդեն հայտնի դարձավ երեկ Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի Հաթայ քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,4 մագնիտուդ։
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը մի տեսանյութով է կսվել, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես է փուլ գալիս շինությունը և մարդկանց դրսևորումը։ Ստյոա Սաֆարյանն այս մասին գրել է․ «Պետք է խոստովանել, որ Անատոլիայի թուրքը պինդ տեսակ է։
Էս մեր կողքինները շատ թույլ են, սենտիմենտալ, մազ փետող, ծնկներին տվող, ըստ որում ոչ թե խոսքը կանանց, այլ տղամարդկանց մասին է’ վռազ մուղամը քոքում են։ Արդեն որերորդ տեսանյութ եմ նայում’ շատ սառնասիրտ է պահում իրեն մեծ մասը։ Լսեք, այս ահավոր իրավիճակում գոռում է՝ պանիկ յոխ, ոչ մի պանիկա…
Դրա համար էլ սառնասրտորեն ամեն ինչ արեցին ու տասնյակ ազգերի հայրենիքը իրենցը դարձրին։ Այ հենց սրա համար էի ուզում, որ պատերազմի օրերին մենք մազ փետող, ծնկներին տվող ու դոշերը քրքրող տղամարդիկ չունենայինք ֆեյսբուքներում ու այլուր…
Կանանց դեպքում դեռ դա ուտվում է, իսկ վռազ տակը լցող տղամարդու դեպքում՝ ոչ…»։