Լուսոն ոչ մեկին չէր ուզում տեսնել հիվանդանոցում. Ելենա Բորիսենկոն նոր մանրամասներ է հայտնել

Վերջին օրերին սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի մահը մեծ հուզմուք ու կորստի ցավ, վիշտ պատճառեց դերասանուհու երկրպագուներին, նրա հանդիսատեսին։

Շատերն էին այս շրջանում խոսում այն մասին, որ դերասանուհին կյանքի վերջին տարիներին լքված է եղել և իրեն միայնակ է զգացել։

Ահա այս մասին խոսել է դերասանուհի Ելենա Բորիսենկոն արտիստուհու հուղարկավորության ժամանակ և նման խոսակցություններ վարող մարդկանց խորհուրդ տվել՝ ընդհանրապես չխոսել, քանզի նրանց խոսքը իրականությունից բավականին հեռու է և կապ չունի ոչնչի հետ։

Ելենան հիվանդանոցում հաճախ է այցելել Լուսինեին և իր խոսքում հավելում է, որ դերասանուհին իսկապես ոչ ոքի տեսնել չէր ուզում։ Միակ մարդը, ում ցանկանում էր տեսնել և համաձայնում էր հանդիպել, դա Ելենա Բորիսենկոն էր։

Ելենան այս ամենի մասին պատմում էր խոր հուզմունքն ու վիշտը հոգում և դա նկատելի էր նրա խոսքից։ Մանրամասերն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: