Լուսինեն Ալեքի նկարն է գցել, որտեղ Ալեքը շատ պոզիտիվ է, ժպտերես։ Ալեքը արդեն մեկ-երկու քայլ է անում։
Մյուս նկարում Լուսինեի դստրիկը համբուրում է եղբորը՝ Ալեքին ու Լուսինեն հղում անելով Իրինային գրել է, որ հուսով է իր երեխաների սերն էլ իրար հանդեպ կլինի ինչպիսին իրենցն է։
Լուսինեն Ջերմուկից ֆոտո է հրապարակել, որտեղ նավակի մեջ են ընտանիքով։ Լուսինեն հեծանիվ է վարել, եղել ջերմուկի յուրահատուկ վայրերում։ Խասկի տեսակի շունիկ են նվիրել երեխաներին, ում անվանել են Էյս։ Նկարներից մեկում փոքրիկ Ալեքը խնձոր է տալիս Էյսին։
Վերջերս Ալեքը մեկ ամյակն է նշել։
Նրա տոնը բացօթյա են կազմակերպել։ Լուսինեն կարմիր զգեստ է կրել տղայի ծնունդին, մազերը թեթև ալիքներով։ Ընտանիքով հասցրել են ամռանը լինել տարբեր հանգստյան վայրերում, բնականաբար այստեղ, որովհետև դուրս գնալ հնարավոր չէր։
Լուսինեն շատ գոհ է իրենց ամառից, որը հետաքրքիր անցավ ու լեցուն։