Լուսինե Թովմասյանը պատվաստվել է․ ահա թե ինչ առողջական վիճակում է հիմա նա

Հայտնի դարձած հաղորդավարուհի ու գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, վերադառնալով ընտանեկան հագեցած ու հետաքրքիր ամառային արձակուրդից, նախապատրաստվել է աշխատանքային բուռն գործունեության։

Մինչ աշխատանքային գործունեությունը սկսելը՝ Լուսինեն որոշել է շատերի նման պատվաստվել համավարակի դեմ։ նա պատվաստման վայրից լուսանկար է տեղադրել իր սոցհարթակում։

Լուսինեն որոշ մանրամասներ է պատմել իր պատվաստման և դրան հաջորդած առողջական վիճակի մասին։ Նա ասել է, որ պատվաստման իր դեղաչափը ստացել է տեղամասային պոլիկլինիկայում։

Որպես պատվաստանյութ՝ Լուսինեն ընտրել է Աստրա Զենեկան, որի երկրորդ դեղաչափը պետք է երկու ամիս անց միայն ստանա։

Պատվաստումից հետո Լուսինեի մոտ մկանային որոշակի ցավեր են առաջ եկել։ Փոքր-ինչ բարձրացել է լավ նրա մարմնի ջերմությունը՝ հասնելով 38 աստիճանի։

Պատմելով իր մասին՝ Լուսինեն հույս է հայտնել, որ այդ վիճակը կտևի միայն առաջիկա քսանչորս ժամը, իսկ հետո կանցնի։ Հաղորդավարուհին խոստացել է պատմել նաև իր առողջական վիճակի հետագա զարգացման մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: