Լուսինե Թովմասյանը գեղեցիկ հոլովակ է հրապարակել ընտանեկան առօրյայից

Լ. Թովմասյանը գեղեցիկ ավանդույթ է ձևավորել. հանրային լայն շրջանակների հետ սոցցանցում կիսվել իր գեղեցիկ ընտանիքում կատարվող հաճելի իրադարձություններով: Հերթական առիթն այսօրվա կարևոր խորհուրդն էր:

Նա հաճախ է երեխաներին առնչվող դեպքերի մասին պատմում իր էջում: Նրանք միանգամայն լցրել են գեղեցկուհու առօրյան: Լուսինեն հերթական հոլովակն է հրապարակել իր փոքրիկների ուրախ առօրյայից:

Գաղտնիք չէ, որ նա ունի երկու զավակ՝ հրաշք դուստր և որդի: Ինչպես գրեթե բոլոր ընտանիքներում, Լուսինեի ընտանիքում ավագը ևս հոգ է տանում և ուրախացնում փոքրին:

Այս դեպքում փոքրիկը աղջնակն է, որ իր ուրախ խաղով ու զվարճալի շարժումներով առաջ է բերում փոքր եղբոր լիաթոք ու անկաշկանդ ծիծաղը:

Հոլովակը հրապարակելով՝ Լուսինեն նաև բարեմաղթել է, որ բոլոր ընտանիքներում բոլորն էլ առողջ ու երջանիկ լինեն: Ընտանիքի օրը ընտանեկան միասնությունն ու ջերմությունը վերարժևորելու հրաշալի առիթ է դարձել բարեմաղթանքներով և գեղեցիկ գրառումներով համացանցը ողողելու համար:

Այսօր ընտանիքի միջազգային օրն է 👨‍👩‍👧‍👦 Մենակ մեկ ցանկություն ունեմ այս օրերին, յուրաքանչյուրիս ընտանիքի անդամները առողջ լինեն ☺️ #familyfirst

Опубликовано Lusine Tovmasyan Пятница, 15 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!