Լուսինե Թովմասյանը աշխատանքի և գործընկերների մասին. լուսանկարներ

Կարանտինյան այս օրերին կարծես թե արժեքներ են վերարժևորվում, շատերն են սկսել վերագնահատել և կարոտել իրենց  աշխատանքի վայրը և գործընկերներին: Լուսինե Թովմասյանը իր ինստագրամում աշխատանքի վայրից ՝ հեռուստաընկերությունից նկարներ է հրապարակել և գրառել աշխատանքի մասին, որ այն շատ կարևոր է յուրաքանչյուրիս կյանքում: Գեղեցկուհին կարևորել է նաև այն մթնոլորտը ,որում աշխատում ես, այն մարդիկ ում հետ շփվում ես ամեն աշխատանքային օր:

Գեղեցկուհին նշել է ,որ ինքը ուրախ և բավարարված մարդ է, քանի որ ձեռք է բերել մի մեծ ընտանիք և անփոխարինելի ընկերներ: Նա նշել է, որ աշխատանքից դուրս նրանք շփվում են ընտանիքներով: Ամեն ինչ իրական է ,անկեղծ և ազնիվ:

Աշխատանքի և գործընկերների մասին ջերմ և գոհունակ գրառումը և աշխատանքային թիմով նկարները զարդարել են գեղեցկուհու ինստագրամյան էջը:

Նա ամեն աշխատանքային օր բարի լույս է մաղթում հայերին ամբողջ աշխարհում՝ վարակում բարձր տրամադրությամբ և իր ժպիտի ջերմությամբ:

Հիշեցնենք ,որ Լուսինե Թովմասյանը 17 տարեկանում դարձել է Միսս Հայաստան: Ամուսնացած է, ունի երկու փոքրիկ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!