Սևակն ու սևաչյա , ժպտերես ու լուսերես Լուսինե Զաքարյանի երգը դեռևս շատերիս ականջներում է, մեր վանքերի ներսում ու գմբեթներինն դեռ սավառնում են նրա երգեցիկ ձայնի նոտաները: Նրա երգի աշխարհ ուրիշ էր,գոցած աչքերով էր պետք զգալ:
Նրա երգն էլ իր պես չքնաղ էր, գեղեցիկ ու երբ երգում էր, թվում էր Աստված հրեշտակներ է ուղարկել երկիր ՝ երկնքում սավառնելու: Ցավոք , այդ երգը նրա շուրթերից շատ երկար չհնչեց, ընդհատվեց նրա կյանքը, բայց նա անմահացավ:
Տաղանդավոր հայուհին եկեղեցական երգերը դարձրեց ազգային մեծ հարստություն, և հենց ինքը Լուսինեն մեր հարստությունն էր: Լուսինե Զաքարյանի երգը հասել էր ամենուր, նա ամենքին մեր մասին էր <<պատմում>> և <<պատմում էր>> այնպես, ինչպես միայն ինքն էր կարող:
Այս և եկող սերունդը, ցավոք, միայն Զաքարյանի ձայնագրությունները կարող է լսել , և ահա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտն իր ֆեսյբուքյան էջում հրապարակել է Լուսինե Զաքարյանի եզակի ձայնագրություններից մեկը ,որը միակն է աշխարհում և հնչում է առաջին անգամ: Հնչում է իտալացի կոմպոզիտոր Բարտոլոմեո Տրոմբոնչինոյի (15-16 դդ.) «Ավե Մարիա»-ն՝ Դանիել Երաժշտի մշակմամբ: