Կյանքում կա մի ժամանակաշրջան, որը մինչ ի մահ մեզ հետ է։ Դա մանկության ջերմ հիշողությունն է, որ մշտապես մեր հոգում ու սրտում է։ Թերևս հենց այդ ժամանակահատվածն է հիմք հանդիսանում հասուն կյանքի համար։
Մարդու կյանքի բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները, ինչպես նաև բոլոր ձախողումներն ուղիղ կապ ունեն մանկության հետ և այդ մասին փաստում են բոլոր հոգեբանները։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի մանկության լուսանկարը։
Ֆուտբոլիստի ժպտուն աչքերը կարծես չեն փոխվել։ Հենրիկի մանկությունն անցել է Ֆրանսիայում, այնուհետև ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան, երբ յոթ տարեկան էր։
Նրա հայրը հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն է։ Այդ տարիքում արդեն ֆուտբոլիստը գիտեր, թե ինչ է ուզում և կտրուկ ու կոնկրետ քայլեր էր ձեռնարկում կարիերայի զարգացման ոլորտում։ Նպատակասլաց երիտասարդն այսօր փառքի գագաթնակետին է։
Արժանացել է մի շարք պարգևների և հանդիսանում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։