Հանրահայտ հայերից թերևս ամենից ճանաչվածն ու սիրվածը Շառլ Ազնավուրն է, որին աշխարհը ճանաչեց դեռ վաղ տարիներից՝ իր երաժշտական կարողությունների, կատարման ինքնատիպության շնորհիվ։
Քչերը հավանաբար իմանան, որ հանրահայտ երգչի անունը Վաղինակ է եղել, և մանկության տարիներին նրան հենց այդ անվամբ է հայտնի եղել։ Միայն ավելի հարուստ տարիքում է նա վերցնում Շառլ անունը։
Շառլի հայրն էլ, մայրն էլ մշակութային ոլորտի ներկայացուցիչներ էին․ հայրը երգիչ էր, իսկ մայրը՝ դերասանուհի։ Ամուսինները հանդիպել են Պոլսում, նախ Հունաստան են տեղափոխվել, ապա՝ Փարիզ, որտեղ էլ հիմնավորապես հաստատվել են։
Ամուսինները երկու զավակ են ունեցել, որոնք երկուսն էլ մեծացել են մշակութային, թատերական միջավայրում։ Երգարվեստում հանդես եկող Միշա հորը Շառլը գերազանցեց՝ նվաճելով համաշխարհային հայտնիություն։
Շառլը իր հիսնամյակին խոստացել է, որ այլևս չի նշելու իր ծննդյան տարեդարձը, մինչ չլրանա նրա հարյուր տարին։ Ցավոք երգիչը այդպես էլ չհատեց իր հարյուրամյակը, սակայն ապրեց ավելի քան իննսուն տարի։