«Լուսանկարի տղամարդկանց շարքը համալրել է ևս մի տղամարդ»․ Վահե Տեր-Մինասյանի հոր ուշագրավ մեկնաբանությունն ընտանեկան լուսանկարի առիթով

Հանրահայտ ու սիրելի բժիշկ, իր պարկեշտությամբ աչքի ընկնող Վահե Տեր-Մինասյանը մեծացել է մտավորականի ընտանիքում՝ իր վրա կրելով ծնողների դաստիարակության բարերար ազդեցությունը։ Վահեի հայրը հայտնի բանասեր է, որ դասախոսում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։

Վահեի հայրը՝ Աշոտ Տեր-Մինասյանը, հաճախ է իր սոցհարթակում ընտանեկան կադրեր տեղադրում՝ դրանց շուրջ ուշագրավ, երբեմն էլ հուզիչ մեկնաբանություններ անում։ Նա սիրում է սոցհարթակում ևս ուրախանալ իր ժառանգներով։

Աշոտ Տեր-Մինասյանը դեռ երկու տարի առաջ մի լուսանկար էր տեղադրել, որը տասը տարվա վաղեմություն ունի։ Լուսանկարում ընտանիքի տղամարդիկ են՝ հինգ հոգի, որոնք նկարվել են բնության գրկում։ Լոսանկարը վերստին արժանացել է օգտատերերի ուշադրությանը։

Այս առիթով Աշոտ Տեր-Մինասյանը գրել է․ «Չգիտեմ՝ 2 տարի առաջ տեղադրված լուսանկարը ինչպես է նորից արժանացել ՖԲ-ի ընկերներիս ուշադրությանը /որի համար շնորհակալ եմ/, բայց ասեմ, որ 6 ամիս առաջ այս լուսանկարի տղամարդկանց շարքը համալրել է ևս մի տղամարդ՝ Լևոն Վահեի Տեր-Մինասյանը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: