«Լուսամփոփի պես աղջիկ»-ը՝ ժեստերի լեզվով․ այսպիսի բան հաստատ չէիք տեսել

«Լուսամփոփի պես աղջիկ, աստվածամոր աչքերով․․․»

Եղիշե Չարենցի այս տողերը բոլորիս է հայտնի դեռ մանկուց։ Հետագայում բանաստեղծության հիման վրա երաժշտություն գրվեց, և տողերը երգի վերածվեցին։

Երգը լսելիս մեր առջև է հառնում չարեցյան «լուսամփոփի պես աղջիկը»՝ նուրբ ու գեղեցիկ, կաթի նման ձյունաճերմակ։ Աղջիկը սեր է ու կյանք։ Բանաստեղծի հոգին մեռնում է նրա աչքերում։

Այո՛, մեծ է Չարենցի տաղանդը։ Բայց տաղանդավոր են նաև հրաշք բանաստեղծությանը նոր կյանք են հաղորդողները՝ երաժշտություն գրելով, այն հանգստություն պարգևող մեղեդու վերածելով։ Տաղանդավոր են նաև բանաստեղծությունը մարդկանց շուրթերին երգի վերածողները։

Այս գեղեցիկ երգի շատ տարբերակներ կան, սակայն այս մեկը հաստատ չէիք լսել։

Հիացե՛ք․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: