Աբրոյան Վահեն մեր այն պայծառ երիտասարդներից էր, որ ընդամենը երեք ամիս էր զինծառայության մեջ գտնվում, երբ մեկնարկեց չարաբաստիկ պատերազմը։ Իմանալով այդ մասին՝ Վահեի հայրը նույնպես անմիջապես մեկնել Արցախ։
Շաբաթներ շարունակ Արցախի տարբեր վայրերում մասնացելով մարտական գործողությունների՝ հայր ու որդի այդպես էլ միմյանց չտեսան։ Հոկտեմբերի քսանութին տեղի ունեցած Կարմիր շուկայի հայտնի ու թեժ մարտերի ժամանակ Վահեն ընկնում է։
Պատերազմից հետո՝ մեկ տարի անց, Վահեի ծնողները իմանում էր, որ նոր զավակ պետք է ունենան։ Վահեի մայրը հղության շրջանում լուրջ առողջական դժվարությունների միջով է անցնում, սակայն կարողանում է լույս աշխարհ բերել նոր տղա զավակի։
Ծնողներին Վահեն երազում հորդորում է նոր ծնված երեխային Վահան անվանել։ Ծնողներն այդպես էլ վարվում են։ Մայրը երեխային շատ է նմանեցնում Վահեին՝ թե՛ քաշով, թե՛ արտաքինով։ Փոքրիկ Վահանի խնամքի հարցում մորը կօգնեն քույրերը։