Ամիսեր առաջ տեղեկացրել էինք, որ ամուսնությունից տարիներ անց դերասանուհի Սիլվի Բարկովան սպասում էր առաջնեկին։ Սիլվին ամուսնացել և բնակություն է հաստատաել Հնդկաստանում։
Սակայն հղիության ողջ ընթացքն անցկացրել է Երևանում։ Այսօր լույս աշխարհ է եկել դերասանուհու առաջնեկը։ Նա որդի է ունեցել։
Սիլվին երեխայի անունը դեռ չի հայտնել։ Նա իրեն անսահման երջանիկ է զգում։ Դերասանուհին ծննդաբերել է Երևանում։ Նա և փոքրիկն իրենց լավ են զգում։ Սիլվի Բարկովան որդու և իր մայրանալու վերաբերյալ կատարել է առաջին հրապարակումը։
Նա տեղեկացրել է, որ որդի է ունեցել և գրել՝ Բարի գալուստ այս աշխարհ, որդի՛ս։ Դերասանուհու երկրպագուները սոցտիրոյթում իրենց ուրախությունն են հայտնել սիրելի դերասանուհու կյանքի երջանիկ իրադարձության վերաբերյալ և նրա սոցհարթակը ողողել ջերմագին շնորհավորանքներով և մաղթանքներով։
Մենք նույնպես շնորհավորում ենք և ցանկանում փոքրիկն առողջ ու խաղաղ մանկություն։ Այս մասին մանրամասն և մի քանի այլ լուսանկարներ դիտեք ստորև բերված տեսանյութում։