Լույս աշխարհ է եկել Հրաչ Մուրադյանի բալիկը․ նա լուսանկար է հրապարակել և ասել, թե ինչ անուն են որոշել տալ փոքրիկին

Հանրահայտ հաղորդավարներից Հրաչ Մուրադյանն ի վերջո հայտնել է իր ու Անաշեի այդքան սպասված առաջնեկի լույս աշախրհ գալու մասին լուրը։ Բալիկը լույս աշխարհ է եկել երեկ՝ օգոստոսի քսաներեքին։

Հրաչը նախապես հարցում էր կազմակերպել՝ առաջարկելով աղջկա գեղեցիկ անուններ ասել, որոնք հնարավոր չի լինի կրճատել ու հեշտությամբ կարտասանվի արտասահմանցիների կողմից։

Համացանցում երկու օր շարունակ հաղորդավարի առաջնեկի համար անունների հսկայական պաշար հավաքվեց։ Շատ-շատերն անունների իրենց տարբերակներն առաջարկեցին։

Ինչպես նախապես ասել էր Հրաչը, մինչև բալիկը լույս աշխարհ չգա, իրենք ամեն դեպքում չեն կողմնորոշվի, թե ինչ անուն կդնեն, քանի որ անվան վերջնական ընտրությունը որոշել են անել բալիկին տեսնելուց հետո։

Ի վերջո, ինչպես հասկանալի է դառնում Հրաչի հրապարակումից, բալիկին որոշել են Միա անվանել։ Հրաչը հրապարակել է նաև լուսանկարը, որն ընդունված է հրապարակել նորածին բալիկների դեպքում։

Հաղորդավարը տեղադրել է նաև փոքրիկ Միայի թաթիկի լուսանկարը ծնողների ձեռքերով շրջապատված։

Понравилась статья? Поделиться с друзьями: