Հայտնի ու հարգված բժիշկներից Վահե Տեր-Մինասյանը դեռ ամիսներ առաջ հանրայնորեն խոսել էր այն մասին, որ տանը նոր բալիկի լույս աշխարհ գալուն են սպասում։
Դեռ այն ժամանակ բժիշկն ասել էր, որ դա է ամենից ճիշտ ճանապարհը երկրում առաջացած ճգնաժամանյին իրավիճակը հաղթահարելու համար։
Վահե Տեր-Միանսյանը խորհուրդ է տվել, որ հնարավորության դեպքում բոլորն էլ հետևեն իր օրինակին։ Հիշեցնենք, որ բժիշկը երեք զավակների հայր է։ Այսօր ծնվել է հայտնի ու գեղեցիկ ընտանիքի չորրորդ բալիկը։
Այդ մասին հանրահայտ բժիշկն իր սոցհարթակում է ուրախությամբ հայտնել։ Նա նաև ասել է, որ իր չորրորդ բալիկը տղա է։ Նրան Լևոն են անվանել։ Այսպիսով, Վահե Տեր-Մինասյանի ընտանիքում երկու տղա և երկու աղջիկ է մեծանում։
Բժիշկն իր հրապարակման մեջ կարևորել է ոչ միայն շատ բալիկներ ունենալու փաստը, այլև նրանց կրթության, ուսման հարցը, քանի որ դա առաջնայիններից է մեր պարագայում։
Բժիշկն իր հրապարակման ներքո բազմաթիվ շնորհավորական մեկնաբանություններ է ստացել։