Արփինե Հովհաննիսյանը, ով նախկինում զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը, այժմ զբաղվում է իրավաբանությանբ։
2018 թ․ հեղափոխությունից հետո նա նաև որոշեց կուսակցությունից հեռանալ և այժմ անկուսակցական է։ Արփինեն ամուսնացել է 2019 թվականին։ Նրա ամուսինը Արշակ Մնացականյանն է, ով մասնագիտությամբ բժիշկ է և աշխատում է Աստղիկ բժշկական կենտրոնում։
Այսօր տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ Արփինե Հովհաննիսյանն արդեն լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Նա տղա է ունեցել։ Փոքրիկը ծնվել է Աստղիկ բժշկական կենտրոնում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք Արփինեի հղիության վերաբերյալ լուրը։
Արփինեն անձնական — ընտանեկան կյանքից չի սիրում խոսել և համացանցային հարթակներում նույնպես նման բովանդակությամբ հանրայնացումներ հազվադեպ է կատարում։ Համացանցային հարրթակներում Արփինեին շարունակում են շնորհավորել առաջնեկի լույս աշխարհ գալու կապակցությամբ և ջերմ խոսքեր հղում։
Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և փոքրիկին առողջություն ու խաղաղ երկինք մաղթում։