Արտակ Բեգլարյանն Արցախում, թերևս, ամենից մեծ սեր ու հարգանք վայելող քաղաքական գործիչներից է, ով ունի բավականին հետաքրքիր ու պայքարներով լեցուն կենսագրություն։
Արտակ Բեգլարյանն ամուսնացել է Արմինե Վարդանյանի հետ, ով դարձել է ամուսնու վստահելի և անբաժան ուղեկիցը։ Նրանք կարողացել են ստեղծել ներդաշնակ ընտանեկան միջավայր, որտեղ մեկ բալիկ էր մինչ այս մեծանում։
Այսօր լույս աշխարհ է եկել Արտակ Բեգլարյանի երկրորդ բալիկը, ով նույնպես աղջիկ է։ Արդեն երկու դուստրերի հայր դարձած Արտակ Բեգլարյանը որոշակի վերածնունդի սիմվոլիկա է տեսնում այն իրողության մեջ, որ իր բալիկը ծնվել է Արցախի Հանրապետության օրը։
Արտակ Բեգլարյանն արձանագրում է, որ իր ավագ դուստրը՝ Նանեն, լույս աշխարհ է եկել Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձին նախորդող օրը։
Երկրորդ բալիկին ծնողներն Արփի են անվանել։ Արտակ Բեգլարյանը շեշտում է, որ Արփիի ծնունդը պատասխան է պատերազմի արհավիրքին։