Սիրված երգչուհի Մաշ Իսրայելյանն այս շրջանում ապրում է իր կյանքի լավագույն շրջաններից մեկը։ Նա մայրիկ է և վայելում է մայր լինելու բերկրանքը։
Օրերս Մաշն ու Գարիկը տոնել են իրենց գեղեցկուհի դստեր վեց ամսականը։ Փոքրիկն իսկապես գեղեցկուհի է և դարձել է երգչուհի մայրիկի և դերասան հայրիկի երկրպագուների սիրելին։
Նրանց հետևորդները մեծ անհամբերությամբ են սպասում փոքրիկի մասնակցությամբ հրապարակումերին։ Իսկ Մաշը դրանք չի ուշացնում և սիրով հետևորդներին հաղորդակից է դարձնում իր կյանքի հետաքրքիր իրադարձություններին։
Եվ այսպես, դստեր վեց ամսականի կապակցությամբ հանարյանցված նոր լուսանկարներին կից երգչուհին գրել է․ «Կես տարի է լույսս լուսավորել է մեր կյանքը․․․ իմ սեր, իմ Աստծո մեծ նվեր, շնորհավոր վեց ամսականդ»։
Հիշեցնենք , որ փոքրիկ գեղեցկուհուն ծնողները շնորհել են Աննա անունը՝ ի պատիվ Գարի Սաֆարյանի մայրիկի։ Իսկ ստորև բերված տեսանյութում դիտեք երգչուհու հրապարակումները։