Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի բաժանման վերաբերյալ խոսակցությունները շարունակվում են զարգանալ։ Ոմանց դա տխրեցնում է, քանի որ զույգը սիրված է։
Զույգի տարիքային տարբերությունը 19 տարի էներդաշնակ զույգ են, սակայն նրանք ։ Մի քանի անգամ Լուիզան հերքել է այդ լուրերը։ Մի առիթով նշել էր՝ Հրանտն աշխատանքի բերումով գտնվում է Ռուսաստանում և երևի թե հենց դա է պատճառը նման ասեկոսեների։
Դերասանուհու համար այնքան սովորական է դարձել այդ խոսակցությունները, որ նա այդ մասին կատակում է անգամ բեմից։
Լուիզան ընտանեկան կյանքից մի դրվագ է պատմել բեմահարթակից։ Երբ առավոտյան իր համար սուրճ է պատրաստել և ցանկացել լրահոսին ծանոթանալ, կարդացել է իր և ամուսնու բաժանման մասին լուրը։
Ձեռքի մի հարվածով արագ արթնացրել է ամուսնուն և հարցրել, թե ինչո՞ւ է իրենից բաժանվել, Հրանտը պատասխանել է՝ բաժանվել է, քանի որ միայնակ է սրճում և իր համար չի պատրաստում։ Լուիզայի պատմության այդ փոքրիկ հատվածը դիտեք վարը։