Լոլիկով և պանրով կոտլետներ․ պարզ և օրիգինալ բաղադրատոմս

Ժամանակակից տանտիկինները գնահատում են իրենց ժամանակը, այդ պատճառով հաճախ նրանք ընտրություն են կատարում հօգուտ օրիգինալ, բայց արագ ու պարզ բաղադրատոսմերի։ Ուստի, արժեքավոր են ուտեստները, որոնք ոչ միայն աչք են շոյում, այլև հարմար են պատրաստման համար։

Այսօր առաջարկում ենք պատրաստել կոտլետներ՝ լոլիկով ու պանրով։ Հաշված րոպեների ընթացքում այն կարող է պատրաստվել, հայտնվել ջեռոցում, իսկ վերջում դառնալ ցանկացած սեղանի զարդը։

Բաղադրիչներ՝

350գ․ խոզի միս,

500գ․ մաքրած կարտոֆիլ,

80գ․ չոր պանիր,

2 թարմ լոլիկ,

1-2 պճեղ սխտոր,

Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի։

Սխտորը դնել բլենդերում, ավելացնել միսը։ Հարել՝ մինչև միատարր զանգվածի վերածվելը։ Ստացված մսի ֆարշը լցնել տարայում, ավելացնել աղն ու պղպեղը, համեմունքները։

Ֆարշից 9 միանման կոլոլակ պատրաստել։

Կարտոֆիլն անցկացնել խոշոր քերիչով, հյութը քամել։

Լոլիկները կտրատել կլոր-կլոր։

Տարային բուսական յուղ քսել։ Դնել քերած կարտոֆիլը, դրան հարթ տեսք հաղորդել։

Վերևում տեղադրել գնդիկները։

Ֆարշի վրա դնել լոլիկները։ Տապական դնել 180 աստիճանով տաքացված ջեռոցում։

Եփվելուց հինգ րոպե առաջ տապական հանել, կոտլետներին քերած պանիր լցնել։ Մի քանի րոպե ևս թողնել ջեռոցում, և ուտեստը պատրաստ է։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!