Լիկա Սալմանյանը մայր է դարձել․ լույս աշխարհ է եկել դերասանուհու առաջնեկը

Դերասանուհի Լիկա Սալմանյանը, ով հանրությանը հայտնի դարձավ սերիալային նկարահանումներից, մայր է դարձել։ Լիկան ամուսնացած է Աշոտ Սարգսյանի հետ։ Նրանք պսակադրվել են դեռևս 2019 թվականին, սակայն ծնողներ են դարձել հիմա։

Լիկան սոցտիրույթում որոշակի ակտիվություն է ցուցաբերում և իր կյանքից հետևորդներին հայտնում միայն կարևորագույն իրադարձությունները։ Լիկան հղիության վերաբերյալ լուրը հետևորդներին հայտնել էր բոլորովին վերջերս։

Իսկ այժմ էլ նա ինսթագրամյան իր հարթակում հանրայնացրել է առաջնեկի լուսանկարը, որտեղ փոքրիկի դեմքը չի երևում։ Հղիության վերջին ամսում, երբ հանրությունն արդեն իմացավ դերասանուհու հղիության մասին, նա գեղեցիի ֆոտոշարք ներկայացրեց և ցույց տվեց իր նոր կարգավիճակը։ Դերասանուհու աչքերը երջանկությունից ուղղակի փայլում են։

Շնորահավորում ենք նրան երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ և լավագույնը մաղթում, իսկ փոքրիկին խաղաղ ու անմապ երկինք ցանկանում։

Ստորև բերված տեսանյութում կարող եք դիտել Լիկա Սալմանյանի հրապարակումները և մի քանի այլ լուսանկարներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!