Լիլուն ցույց է տվել սկեսուրից ստացած թանկարժեք նվերը. երգչուհու նոր հրապարակումները

Լիլուն սոցտիրույթում աչքի է ըկնում մեծ ակտիվությամբ, բայց վերջին շրջանում պասիվ է և հրապարակումներով հանդես չէր գալիս։

Բանն այն է, որ նրա ընտանիքում դժբախտություն էր տեղի ունեցել։ Կյանքից հեռացել է Լիլուի ամուսնու հայրիկը։ Երգչուհին ամուսնու հայրիկին անսահման սիրում, գնահատում էր և նրան ընդունում հարազատ հոր պես։

Մի առիթով նա նշել էր՝ սկեսրայրից հայրիկի կարոտը, համն ու հոտն է առնում։ Այս դժբախտ իրադարձությունը Լիլուն բավականին ծանր տարավ։

Այժմ երգչուհին վերսկսկել է ակտիվությունը և երբեմն հրապարակումներ է կատարում, որոնք հիմնականում ընտանեկան բնույթ ունեն։ Նա հանրայնացնում է նաև ընտանեկան արխիվային կադրեր սկեսրայրի մասնակցությամբ և կից կարոտալի գրառումներ կատարում։

Այս անգամ Լիլուն ցույց է տվել, մի թանկարժեք վզնոցի լուսանկար, որին կից գրել է՝ Շնորահակալ եմ, մա՛մ։ Վզնոցը Լիլուին նվիրել է սկեսուրը։ Ստորև բերված տեսանյութում կարող եք տեսնել երգչուհու վերջին հրապարակումները։

Понравилась статья? Поделиться с друзьями: